«Իմ ողջ սերը» All my loving | ||||
---|---|---|---|---|
![]() | ||||
The Beatlesի երգը «With The Beatles» ալբոմից | ||||
Թողարկված | 1963 թվականի նոյեմբերի 30-ին | |||
Ժանր | Ռոք | |||
Լեզու | անգլերեն | |||
Տևողություն | 2:09 | |||
Լեյբլ | Parlophone | |||
Հեղինակ | Փոլ ՄաքՔարթնի | |||
Կոմպոզիտոր | Ջոն Լենոն[1] և Փոլ ՄաքՔարթնի[1] | |||
Տոնայնություն | Դո մաժոր | |||
Պրոդյուսեր | Ջորջ Մարտին | |||
With The Beatles ալբոմի երգացանկ | ||||
|
All my loving (անգլ.՝ Իմ ողջ սերը), Բիթլզ խմբի երգը, որը տեղ է գտել With The Beatles ալբոմում։ Հեղինակել է Փոլ ՄաքՔարթնին[2] (վերագրվում է Լենոն/Փոլ ՄաքՔարթնի հեղինակային դուետին)։
Չնայած նրան, որ ո՛չ Մեծ Բրիտանիայում, ո՛չ ԱՄՆ-ում երգը չթողարկվեց սինգլի տեսքով, այնուամենայնիվ այն բավականին հաջող կերպով հնչում էր ռադիոյով[3], որի հետևանքով էլ EMI ընկերությունը թողարկեց նույնանուն ալբոմ, որտեղ, փաստորեն, երգը հայտնվեց առաջին համարի ներքո[4]։ Սինգլի տեսքով այն ի վերջո թողարկվեց Կանադայում, որտեղ էլ դարձավ համար մեկ հիթը։ Կանադական սինգլը ներմուծվեց ԱՄՆ, բավարարվելով նրանով, որ 1964 թվականի ապրիլին Billboard Hot 100 չարթում զբաղեցրեց 45-րդ հորիզոնականը[5][6]։
Համաձայն լրագրող Բիլլ Հարիի՝ Փոլ ՄաքՔարթնին երգի տեքստը հնարել է սափրվելու ժամանակ[7], իսկ Բարիի Մայլզը պնդում է, որ այն գրվել է ավտոբուսում[2]։ Մայլզը ներկայացնում է նաև Փոլի հետևյալ խոսքեր. «Սա առաջին երգն էր, որի համար ես սկզբում խոսքերն եմ գրել[2]»: Երգի տեքստը իրենց ներկայացնում է նամակ. այս ոճը խումբը նախկինում օգտագործել է «P.S. I Love You[4]» երգում։ Համերգին ժամանելուց հետո Փոլը, օգտագործելով կուլիսների ետևի դաշնամուրը, հեղինակեց երաժշտություն տեսքտի համար[2]։
Ավելի ուշ, «Փլեյբոյին» տրված հարցազրույցի ժամանակ (1980[8]), Լենոնը արտահայտել է իր հիացմունքը այս երգի նկատմամբ.
![]() |
Ցավոք ես պիտի ասեմ, որ „All My Loving“-ը Փոլի երգն է։ Որովհետև այն չափազանց լավ աշխատանք է։ Իսկ ես կիթառային միջակ պարտիա եմ նվագում հետին ֆոնում։ | ![]() |
«All My Loving»-ը թողարկվեց Մեծ Բրիտանիայում 1963 թվականի նոյեմբերի 22-ին, With the Beatles ալբոմում։ Բացի այդ երգը դարձել է համանուն ալբոմի անվանական կոմպոզիցիան, որը թողարկվեց 1964 թվականի փետրվարի 7-ին[9]։ ԱՄՆ-ում երգի առաջին թողարկումը իրականավեց 1964 թվականի հունվարի 20-ին լույս տեսած Meet The Beatles! ալբոմի միջոցով[9], իսկ ավելի ուշ ներառվել է նաև ամերիկյան մինի-ալբոմ Four by The Beatles-ում։ Կանադայում այն թողարկվեց սինգլի տեսքով («This Boy» երգի հետ, «Բ» կողմում), նաև ներառվեց Beatlemania! With The Beatlesալբոմում։
Երգը արագ մտավ խմբի «կենդանի» ռեպերտուարի մեջ և դարձավ նրա անբաժան մասը 1963-ի ողջ ընթացքում և 1964 թվականի մեծ մասում։ Հենց այս երգով բացվեց խմբի դեբյուտային համերգը Էդ Սալիվանի շոուում (1964 թվականի փետրվարի 9[10]). այդ կատարման ձայնագրությունը ավելի ուշ տեղ գտավ Anthology 1 ալբոմում[11]։ Այս երգը խումբը մի քանի անգամ կատարել է նաև BBC-ի ռադիոյի համար։ Տարբերակը, որը ձայնագրվել է 1964 թվականի փետրվարի 28-ին, ներառվել է Live at the BBCLive at the BBC[3] ժողովածու-ալբոմում։
Երգը երկու անգամ հնչում է «Դժվարին օրվա երեկոն» և «Կախարդական հանելուկային ուղևորություն» ֆիլմերում։
Համաձայն հեռուստատեսային պրոդյուսեր Ալան Վեյսի, որը դեպքի անմիջական վկան է եղել, «All My Loving»-ը հնչել է Ռուզվելտ հիվադանոցի վերակենդանացման բաժանմունքում, երբ պարզ դարձավ Ջոն Լենոնի մահը[12] (1980 թվականի դեկտեմբերի 8)։
«All My Loving»-ը բարձր գնահատականի արժանացավ քննադատների կողմից։ Իեն Մաքդոնալդը նկատեց, որ «բրիտանական ռոքի 60-ականների պարզությունը հրաշալիորեն բյուրեղացել է այս երգի ակնառու հասարակության մեջ», նաև կարծիք է հայտնել, որ Փոլ ՄաքՔարթնին այս երգի շնորհիվ սկսեց համարվել Լենոնին հավասար[4]։ Ռիչի Անտերբերգերը (Allmusic կայքի թղթակից) նկատել է, որ երգը «իսկապես լավագույնն էր Բիթլզի՝ մինչև 1964 թվականի ալբոմներում տեղ գտած երգերից», և որ եթե միայն երգը ԱՄՆ-ում թողարկվել սինգլի տեսքով, ապա հաստատ կդառնար աչքի ընկնող հիթ[13]։
|