Google Earth
Изображение логотипа
ՏեսակՀամակարգչային ծրագիր և աշխարհագրական ինֆորմացիոն համակարգ
ՀեղինակGoogle
Նախագծումը՝Գուգլ և Michael T. Jones?[1]
Գրված է՝C++
ԻնտեսֆեյսQt
ՕՀWindows, macOS, Linux, Android և iOS
Առկա էբազմալեզու[2]
Լույս տեսավ՝հունիսի 11, 2001
Պլատֆորմդիտարկիչ[3] և Windows[3]
Կարդագող ֆայլերի ֆորմատKML, KML Zipped, Google Earth placemark? և Google Earth placemark (Unicode)?
Ստեղծվող ֆայլերի ֆորմատKML, KML Zipped, Google Earth placemark? և Google Earth placemark (Unicode)?
Զարգացման կարգավիճակԱկտուալ
Արտոնագիրfreeware
Կայքearth.google.com
 Google Earth Վիքիպահեստում

Google Earth (խոսակցական՝ Google Երկիր մոլորակ), Google ընկերության նախագիծ, որի շրջանակներում Համացանցում տեղադրվել են ամբողջ Երկրի մակերեսի արբանյակային (կամ որոշ կետերում՝ Օդալուսանկարները) պատկերները։ Որոշ տարածաշրջանների պատկերներն ունեն աննախադեպ մեծ թույլտվություն։

Ծառայության առանձնահատկություններ

Ի տարբերություն այլ նմանատիպ ծառայությունների, որոնք ցույց են տալիս արբանյակային պատկերները հասարակ դիտարկիչում (օրինակ՝ Google Maps-ը), տվյալ ծառայության մեջ օգտագործվում է հատուկ օգտատիրոջ համակարգիչ ներբեռնվող կլիենտային ծրագիր՝ Google Earth: Տվյալ մոտեցումը, թեկուզ և պահանջում է հավելվածի ներբեռնում և տեղադրում, սակայն հետագայում ապահովում է այնտեղ վեբ-ինտերֆեյսի միջոցով իրականացվող լրացուցիչ հնարավորություններ։

Տվյալ հավելվածը ի սկզբանե թողարկվել է Keyhole[en] ընկերության կողմից, իսկ հետո ձեռք է բերվել Google ընկերության կողմից, որը 2005 թվականին այդ հավելվածը հանրամատչելի է դարձրել (ի սկզբանե միայն ԱՄՆ-ում, հետո Եվրոպայի և ամբողջ աշխարհի)։ Գոյություն ունի նաև վճարովի Google Earth Plus տարբերակը և անվճար[4][5] Google Earth Pro տարբերակը, որը տարբերվում է GPS-ի՝ գլոբալ տեղորոշման համակարգի օժանդակությամբ, տեսացուցադրությունների միջոցներով և պատկերների բարձր թույլտվությամբ։

WikiMapia-յի գրանշերի շերտը կարելի է միացնել Google Earth[6] հավելվածի հետ։

Հավելվածի հնարավորություններ

Պրադոյի թանգարանի պատկերների դիտում

2009 թվականի հունվարի 13-ին Google Earth ծառայության մեջ մեկնարկվել է «Պրադոյի գլուխգործոցները Google Earth-ում» նախագիծը։ Այժմ հավելվածի օգտատերերը կարող են մինչև փոքրագույն մանրամասնությունների զննել «Պրադո» թանգարանի (Իսպանիա, Մադրիդ) 14 կտավները։ Նախագծի հեղինակը Իսպանիայի Google-ի ղեկավար Կլառա Կլիվերան է։ Նախագծի նախապատրաստումը տևել է ավելի քան մեկ ու կես տարի, միացել են պրոֆեսիոնալ լուսանկարիչներ, ովքեր արել են ավելի քան 8,2 հազար լուսանկար, որոնք համակարգչային տեխնոլոգիաների միջոցով ինտեգրվել են Google Earth։ Հենց հավելվածի ծրագրում պատկերների առավելագույն թույլտվությունը 14000 մեգափիքսել է[10]։

Օբյեկտների առավելագույն քանակ

Քանի որ Google-ը չի կարող շատ ուշադրություն տրամադրել բոլոր աշխարհագրական օբյեկտներին, որոշ տարածաշրջաններում առկա են միայն խոշոր օբյեկտների անվանումները։

Google Earth-ի լիարժեք օգտագործման և տվյալների բազայի լրացման համար օգտագործվում են մի քանի ընդլայնումներ, որոնք թույլ են տալիս մի քանի կայք-աղբյուրներից տվյալներ ներմուծել Earth:

Տարբերակների համեմատում

2015 թվականի հունվարի 20-ից Google Earth Pro- օգտագործման լիցենզիան կարելի է ստանալ անվճար[11]։

Հնարավորություններ ↓ / Ապրանք → Անվճար Տարբերակ Մասնագիտական Տարբերակ
Պատկերների տպագրություն 1000 փիքսել 4800 փիքսել
GPS տվյալների ինտեգրում
այո
այո
Հայտարարություններ Ֆակուլտատիվային
այո
Էլեկտրոնային փոստով աջակցում
ոչ
այո
Պրեմիում ֆիլմերի ստեղծում
ոչ
այո
Պատկերների ներմուծում և տեղադրում
այո
այո
Փաթեթային գեոկոդավորում
ոչ
այո
Մարզերի չափում
ոչ
այո

Ծանոթագրություններ

  1. Goodbye, Michael Jones, the man who gave the power of maps in our hands
  2. https://support.google.com/earth/answer/7378785?hl=de&dark=1&sjid=2539928857528594192-EU
  3. 3,0 3,1 Earth versions
  4. Программа Google Earth Pro стала абсолютно бесплатной
  5. «Программа Google Earth Pro стала бесплатной». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
  6. Сообщение о создании слоя для Google Earth в официальном блоге Wikimapia
  7. «Google Earth Community — Forums powered by UBB.threads™». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  8. «How do I get an «i» in the BBS Layer? — Google Earth Community». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
  9. РАСШИРЕННОЕ РУКОВОДСТВО ПОЛЬЗОВАТЕЛЯ. Использование имитатора полета
  10. В Google Earth теперь можно рассмотреть мельчайшие детали шедевров музея Прадо - Новости дня - bigmir)net
  11. «Получение бесплатной Pro версии Google Earth».

Արտաքին հղումներ


համակ Սա Համակարգիչների մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։
բջջային հեռախոսների Սա բջջային հեռախոսների մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։