Magical Mystery Tour | |
---|---|
The Beatles-ի ստուդիական ալբոմ | |
Թողարկված | ![]() ![]() |
Ձայնագրված | Abbey Road Studios և Olympic Sound Studios |
Ժանր | հոգեբանական ռոք, հոգեբանական պոպ, սիմֆոնիկ ռոք, փորձարարական ռոք, բարոկկո-պոպ |
Տևողություն | 18:56 (EP-տարբերակ) 36:52 (LP և CD տարբերակ) |
Լեզու | անգլերեն |
Լեյբլ | Parlophone Records Capitol Records EMI |
Պրոդյուսեր | Ջորջ Մարտին |
Magical Mystery Tour, The Beatles խմբի իններորդ ալբոմը։ Ձայնագրվել է Abbey Road Studios և Olympic Sound ստուդիաներում 1967 թվականի ապրիլի 25-ից նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում։ Ալբոմը իրոք կյարելի է համարել The Beatles-ի ստեղծագործության գագաթնակետը։
Երգերը, որոնք տեղ են գտել ալբոմի բրիտանական տարբերակում, հնչում են «Կախարդական խորհրդավոր ճանապարհորդություն» ֆիլմում։ Երկրորդ մասում երգերը ձայնագրվել են խմբի կողմից 1967 թվականին, և ֆիլմի համար չեն օգտագործբել։ Բացառությամբ «Hello, Goodbye» երգի, որը ներառվել է միայն ֆիլմի վերջում և հնչում էր միայն կրկներգը։
Մեծ Բրիտանիայում ալբոմը լույս է տեսել երկուական մինի-ալբոմի տեսքով, որը բաղկացած էր վեց տրեկից։ Իսկ ամերիկյան տարբերակը բաղկացած էր տասնմեկ ստեղծագործությունից և իրենից ներկայացնում էր LP սկավառակ։ Մեծ Բրիտանիայում նման ալբոմ լույս տեսավ միայն 1976 թվականին։ Նույն սկավառակը լույս տեսավ ժամանակակից CD տարբերակով։
Երգի բառերը արտացոլում են համանուն ֆիլմի բովանդակությունը։ Երբ Բիթլերը նոր էին սկսել ելույթ ունենալ, «խորհրդավոր ճանապարհորդությունները» Մեծ Բրիտանիայում շատ տարածված էին։ Լենոնն ու Մաքարթնին դարձրին այդպիսի ճանապարհորդությունները կախարդական, որպեսզի երգը և ֆիլմը լինեին մի փոքր ավելի սյուրեալիստական, քան իրականությունը։
Ըստ Մաքարթնիի, տվյալ երգը նա գրեց «Կախարդական խորհրդավոր ճանապարհորդություն» ֆիլմի համար։ Ֆիլմում երգը հնչում է վերջին էպիզոդում, որտեղ խմբի անդամները սպիտակ սմոկինգներով իջնում են մեծ աստիճանով։
Լեննոնը ստեղծեց մի երգ, որը նա ստացավ իր գրած երեք երգերի միախառնումից։ Երբ նա իմացավ, որ իր դպրոցի մանկավարժներից մեկը ստիպում է աշակերտներին վերլուծել The Beatles-ի քնարական երգերը, նա ավելացրեց անիմաստության տողը։ Ծովացուլ կերպարը վերցված է Լյուիս Քերոլի «Ծովացուլը և Ատաղձագործը» բանաստեղծությունից, որը հատված է «Ալիսան հրաշքների աշխարհում գրքից»։
Ըստ Մաքարթնիի, երգի գլխավոր հերոսը Մախարիշի Մախեշ Յոգի նախատիպն էր։
Երգը համարվում է խմբի երկրորդ բացառիկ գործիքային ստեղծագործությունը(«12-Bar Original»-ից հետո, 1965 թվական) և երգի հեղինակները միառժամանակ խմբի բոլոր անդամներն են (ինչպես «Harrison/Lennon-McCartney/Starkey» երգը, ըստ Մաքարթնիի խոսքերի)
Երգի անունը Հոլիվուդյան Բլուրներ շրջանի փողոցներից մեկի անվանումն է։ Փողոցը այնքան բարձր է, որ այդտեղից բացվում է տեսարան դեպի Լոս Անջելես և Հոլիվուդ։
Մաս1 | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Վոկալ | Տևողություն | ||||||
1. | «Magical Mystery Tour» | Մաքքարթնի, Լեննոն, Հարիսոն | 2:51 | ||||||
2. | «The Fool on the Hill» | Մաքքարթնի | 2:56 | ||||||
3. | «Flying» (Մաքքարթնի, Լեննոն, Հարիսոն, Սթար) | (գործիքային ստեղծագործություն) | 2:17 | ||||||
4. | «Blue Jay Way» (Հարիսոն) | Հարիսոն | 3:55 | ||||||
5. | «Your Mother Should Know» | Մաքքարթնի | 2:29 | ||||||
6. | «I Am the Walrus» | Լեննոն | 4:32 |
Մաս 2 | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Վոկալ | Տևողություն | ||||||
1. | «Hello Goodbye» | Մաքքարթնի | 3:27 | ||||||
2. | «Strawberry Fields Forever» | Լեննոն | 4:10 | ||||||
3. | «Penny Lane» | Մաքքարթնի | 3:03 | ||||||
4. | «Baby, You’re a Rich Man» | Մաքքարթնի, Լեննոն, Հարիսոն | 3:03 | ||||||
5. | «All You Need Is Love» | Մաքքարթնի, Լեննոն, Հարիսոն | 3:44 |
|