similarweb.com(անգլ.) | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, կայք և հանրային ընկերություն |
Երկիր | ԱՄՆ |
Շտաբ կայան | Գիվատայիմ, Թել Ավիվի մարզ, Իսրայել |
Լեզու | անգլերեն[1], ճապոներեն[2], ֆրանսերեն[3], պորտուգալերեն[4], չինարեն[5], ռուսերեն[6] և գերմաներեն[7] |
Հեղինակ | Or Offer? |
Բացված | 2007 |
SimilarWeb Վիքիպահեստում |
Similarweb Ltd, (անգլ.՝ similar — «նման» և web — «ցանց»), ավելի վաղ շրջանում SimilarGroup ընկությունը գործունեություն է ծավալել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Հիմնադրվել է 2007 թվականի Օր Օֆֆերի կողմից[8][9]։ Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքում։ Ընկերությունը տրամադրում է վեբ-վերլուծական, տվյլաների ընդլայնված անալիզի և բիզնես վերլուծական ծառայություններ միջազգային ընկերությունների համար[10]։ Շնորհիվ իր Similarweb պլատֆորմի ընկերությունը օգտագործում է մեծ տվյալները կայքերի անալիզի, վիճակագրության ստուգման համար։
Օր Օֆֆերը Նիր Կոենիի հետ միասին ստեղծեց Similarweb ընկերությունը 2009 թվականի մարտի 3-ին Իսրայելում։ Ավելի ուշ գլխավոր գրասենյակը տեղափոխվեց Լոնդոն։ 2010 թվականի մայիսի 31-ին ընկերությունը ստացավ իր առաջին ֆինանսավորումը 1,1 մլն դոլլարի չափով[11]։ 2013 թվականի հունվորի 29-ին ընկերությունը ստացավ նոր ներդրում 2,5 միլլիոն դոլլորի չափով[12], ինչպես նաև հավելյալ 3,5 միլլիոն[13]։ 2014 թվականի փետրվարի 24-ին Հարավ Աֆրիկյան Naspers մեդիա ընկերությունը կատարեց 18 միլլիոն դոլլարի չափով ներդրում[14]։ Մեկ ամսից քիչ անցած Similarweb օգտագործեց իր ստացված միջոցները իսրալեական երիտասարդ ընկերության՝ TapDog-ը, ձեռք բերելու համար[15]։
2024 թվականի մարտին Similarweb-ը ձեռք բերեց Admetricks-ը՝ գովազդային հետախուզության իր առաջարկն ընդլայնելու համար.[16]
2013 թվականի հունիսին Similarweb-ը թողարկեց Similarweb PRO, որը անվճար տարբերակի կատարելագործված տարբերակն է[17]։ Բացի դա, Similarweb-ը ներկայացնում է իր տվյալները API ֆորմատով[18]։