Brussels Airlines, բելգիական ավիաընկերություն։ Հանդիսանում է Բելգիայի Թագավորության ազգային ավիափոխադրողը։ Ավիաընկերությունը հանդիսանում է Star Alliance-ի անդամ։ Հիվնադրվել է 2006 թվականի նոյեմբերի 7-ին Բրյուսելում, սակայն իր առաջին թռիչքը կատարել է 2007 թվականի մարտի 25-ին։ Ներկայումս ավիաընկերությունը իրականացնում է թռիչքներ 96 ուղղությամբ` իր ավիապարկում ունենալով 46 ինքնաթիռ։ Ընկերության 100% բաժնեմասը պատկանում է Lufthansa Group-ին։
Պատմություն
Brussels Airlines-ը ստեղծվել է SN Brussels Airlines-ի և Virgin Express-ի միաձուլումից։ 2006 թվականի նոյեմբերի 7-ին Բրյուսելի օդանավակայանում տեղի ունեցավ մամլո ասուլիս, որ ժամանակ հայտարարվեցնոր ավիաընկերության մասին։
Ավիապարկ
2017 թվականի հունիսի դրությամբ ավիաընկերության ավիապարկը կազմված է հետևյալ ինքնաթիռներից։
Ինքնաթիռ
Ակտիվ
Պատվիրված
Ուղևորներ
Նշումներ
Բ
Է
Ընդհանուր
Airbus A319-100
22
—
—
141
141
Մեկը Star Alliance-ի գույներով
Airbus A320-200
10
2
—
180
180
4-ը 'Belgian Icon' գույներով 2-ը կտեղափոխվեն Thomas Cook Airlines Belgium