Qatar Airways | ||||
---|---|---|---|---|
![]() | ||||
![]() | ||||
| ||||
Հիմնադրվել է | նոյեմբերի 22, 1993 | |||
Կենտրոններ | Համադի միջազգային օդանավակայան | |||
Միություն | Oneworld[1] | |||
Ինքնաթիռներ | Airbus A320, Airbus A330, Airbus A340, Airbus A350, Airbus A380, Բոինգ 777, Բոինգ 787, Airbus A319 և Airbus A321 | |||
Գլխամաս | Դոհա, Կատար | |||
Ղեկավարություն | Աքբար ալ Բաքեր[2] և Badr? | |||
Աշխատակիցներ | 50 000 մարդ (2019) | |||
qatarairways.com |
Qatar Airways Company Q.C.S.C. (արաբ․՝ القطرية), գործում է Qatar Airways անվամբ, Կատարի ազգային ավիափոխադրողը, որի կենտրոնակայանը գտնվում է մայրաքաղաք Դոհայում։ Ամեն օր ավիաընկերությունը իրականացնում է Դոհա- Երևան- Դոհա ավիաչվերթներ, այնտեղից էլ դեպի աշխարհի տարբեր երկրներ։
Ավիաընկերությունը իրականացնում է չվերթներ աշխարհի շուրջ 150 քաղաքներ։ All Nippon Airways-ի, Hainan Airlines-ի, Cathay Pacific-ի, Asiana Airlines-ի, Malaysia Airlines-ի և Singapore Airlines-ի հետ միասին, Qatar Airways-ը համարվում է յոթ ավիաընկերություններից մեկը, որոնք բրիտանական «Skytrax» գործակալության կողմից ստացել են ամենաբարձր՝ հինգ աստղ վարկանիշ[3]։
2017 թվականի հունվարի տվյալներով Qatar Airways իրականացնում է չվերթներ դեպի Աֆրիկայի, Ասիայի, Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, Հարավային Ամերիկայի և Օվկիանիայի շուրջ 150 քաղաքներ։ Qatar Airways-ը աշխարհի այն եզակի ավիափոխադրողներից մեկն է, որ չվերթներ է իրականացնում դեպի հինգ մայրցամաքներ։
2017 թվականի փետրվարի 5-ին ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռը իրականացրել է պատմության մեջ ամենաերկար չվերթը։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել Նոր Զելանդիայում՝ օդում մնալով 16 ժամ։ Ինքնաթիռը օդ է բարձրացել Դոհայից փետրվարի 5-ին առավոտյան ժամը 05:10 և վայրէջք է կատարել Օքլենդում փետրվարի 6-ին երեկոյան 21:30։ Թռիչքը տևել է 16 ժամ 20 րոպե[4]։
Qatar Airways-ի դուստր ընկերություններից է Qatar Airways Cargo-ն, որն իրականացնում է բեռնափոխադրումներ։ Ընկերությունն իր ենթակայության տակ ունի 3 Airbus A330F և 6 Boeing 777 Freighters: Մինչև 2017 թվականի տարեվերջ ընկերության նավատորմը կհամալրվի 17 հատ Airbus A330-200 Freighter, Airbus A330-200F, Boeing 777 Freighters տիպի օդանավերով։
2016 թվականի դեկտեմբերի դրությամբ, Qatar Airways-ի նավատորմը բաղկացած է հետևյալ օդանավերից.
Օդանավի տեսակ | Շահագործման մեջ | Պատվիրված է | Օպցիոն | Տարողություն | Նշումներ | |||
---|---|---|---|---|---|---|---|---|
F | J | Y | Total | |||||
Airbus A319-100LR | 2 | — | — | — | 8 | 102 | 110 | |
Airbus A320-200 | 39 | — | — | — | 12 | 132 | 144 | |
Airbus A321-200 | 8 | — | — | — | 12 | 165 | 177 | |
Airbus A320neo | — | 30 | — | TBA | ||||
Airbus A321neo | — | 16 | — | TBA | ||||
Airbus A330-200 | 13 | — | — | 12 | 24 | 192 | 228 | |
— | 24 | 236 | 260 | |||||
— | 24 | 248 | 272 | |||||
Airbus A330-300 | 13 | — | — | 12 | 18 | 200 | 230 | |
12 | 24 | 217 | 253 | |||||
— | 30 | 275 | 305 | |||||
Airbus A340-600 | 4 | — | — | 8 | 42 | 256 | 306 | |
Airbus A350-900 | 13 | 30 | — | — | 36 | 247 | 283 | Մատակարարվել է 2014 թվականի դեկտեմբերին[6] |
Airbus A350-1000 | — | 37 | — | TBA | ||||
Airbus A380-800 | 6 | 4 | — | 8 | 52 | 457 | 517[7] | Մատակարարվել է 2014 թվականի դեկտեմբերին[8] |
Boeing 777-200LR | 9 | — | — | — | 42 | 217 | 259 | |
Boeing 777-300ER | 34 | 0 | — | — | 42 | 293 | 335 | |
— | 24 | 356 | 380 | |||||
Boeing 787-8 | 30 | 30 | 30 | 22 | 232 | 254[9] | ||
Qatar Airways Cargo-ի նավատորմ | ||||||||
Airbus A330-200F | 8 | 0[10] | 8[10] | N/A | Airbus A300-ի փոխարինում[11] | |||
Boeing 747-400BCF | 2 | 0 | 0 | N/A | Վերցրած է լիզինգով | |||
Boeing 777F | 11 | 5[12] | — | N/A | ||||
Total | 192 | 222 | 43 |
((cite press release))
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
((cite web))
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
((cite web))
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Qatar Airways» հոդվածին։ |
|