«Break On Through (To the Other Side)»
The Doorsսինգլը
«The Doors» ալբոմից
«Բ» կողմEnd of the Night
ԹողարկվածՀունվար 1, 1967
ՖորմատCD, 7" վինիլ
ՁայնագրվածՕգոստոս 1966
ԺանրՌոք
Տևողություն2:26
ԼեյբլElektra
ՊրոդյուսերՓոլ Ա. Ռոթշիլդ
The Doors-ի սինգլների ժամանակագրություն
«Break On Through (To the Other Side)»
(1967)
«Light My Fire/The Crystal Ship»
(1967)

Break On Through (To the Other Side)-ը ամերիկյան լեգենդար ռոք խումբ The Doors-ի երգն է։ Այս երգը ձայնագրվել է 1966 թվականի օգոստոս ամսին, և թողարկվել է 1967 թվականի հունվար ամսվա առաջին շաբաթվա ընթացքում խմբի առաջին ստուդիական ալբոմում։ Ալբոմից թողարկված առաջին սինգլն է։ Չնայած այն փաստին, որ սինգլը զբաղեցրել է ընդամենը 126-րդ հորիզոնականը[1], Ամերիկայի չարթերում, այն եղել է խմբի այն երգերից, որոնք համարյա միշտ կատարվել են համերգների ժամանակ և դարձել է խմբի ամենահայտնի երգերից մեկը։

Թողարկումից 24 տարի անց երգը զբաղեցրել է 64-րդ հորիզոնականն անգլիական չարթերում և դարձել է մինի-հիթ։

Պատմություն

Երգն ալբոմում թողարկված համար առաջին երգն է։ Elektra Records-ի գրաքննիչները թույլ չտվեցին որպեսզի երգում արտասանվի "բարձր" ("she gets high") բառը։ Երգի օրիգինալ ալբոմի տարբերակը, և մնացյալ բոլոր վերաթողարկումները մինչև 1990 թվականը ձայնագրվել են հենց այս կերպով։ Սակայն համերգային տարբերակները և վերջերս վերաթողարկված տարբերակները, արդեն ներկայացնում են ամբողջական երգը, առանց կտրված մասերի կամ բառերի։ Այնուամենայնիվ երգը մինչև հիմա վաճառվում է համացանցում և iTunes-ում առաջին ալբոմային տարբերակով, որովհետև այդ տարբերակը ավելի հայտնի է խմբի երկրպագուներին։

Երաժշտության կառուցվածքը և ստեղծագործությունը

Երգը ունի 4/4 տեմպային արագություն, և բավականին արագ է։

Այն սկսվում է հարվածային գործիքների "բոսա նովա" մասով, Ջոն Դենսմորը այն ժամանակ շատ էր հավանում այս նորարարությունը, որը եկել էր Բրազիլիաից[2]։ Ռոբի Կրիգերը նշել է, որ նա կիթառային մասը գրելու համար օրինակ է վերցրել Պոլ Վաթերֆիլդի "Shake Your Moneymaker" երգի տարբերակից է երգը իրականում գրվել է Էլմոր Ջեյմսի կողմից։

Երգի արդեն հետագա մասում լսվող դաշնամուրային սոլոն, շատ նման է Ռեյ Չարլզի "What'd I Say"[3] հայտնի ստեղծագործության սկզբի հատվածին՝ որի մեջ դիտավորյալ կերպով մի քանի նոտաներ բացակայում են։ Բաս կիթառի հատվածը նման է "բոսա նովա"-ին հատուկ բասսային հատվածին, և շարունակվում է առանց արգելակման ամբողջ երգի ընթացքում։

Անձնակազմ

Չարթեր

Չարթեր (1967) Ամենաբարձր հորիզոնական
Նոր Զելանդիա 28
Ֆրանսիա[4] 8
Մեծ Բրիտանիա 64
Ամերիկա Billboard Hot 100[5] 126

Վաճառքներ

տարածք սերտիֆիկացում վաճառք/բեռնում
Գերմանիա Ոսկե 200,000

Ծանոթագրություններ

  1. Whitburn, Joel. Bubbling Under Singles & Albums (1998): 66.
  2. The Story of "Break on Through" by The Doors
  3. [1]
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 28-ին.
  5. http://www.allmusic.com/song/break-on-through-to-the-other-side-mt0001124877