«Horse Latitudes» | |
---|---|
The Doorsի երգը «Strange Days» ալբոմից | |
Թողարկված | 7 հոկտեմբեր, 1967 |
Ձայնագրված | 1967 |
Ժանր | պսիխոդելիկ ռոք, արտասանված խոսք |
Տևողություն | 1:37 |
Լեյբլ | Elektra |
Հեղինակ | The Doors |
Պրոդյուսեր | Փոլ Ա. Ռոթշիլդ, The Doors |
Horse Latitudes-ը ամերիկյան լեգենդար ռոք խումբ The Doors-ի երգն է։ Այն ձայնագրվել և թողարկվել է 1967 թվականին խմբի Strange Days երկրորդ ստուդիական ալբոմում[1]։ Երգը արտասանված խոսք է Ջիմ Մորիսոնի կողմից, իսկ խմբի մյուս անդմաները վախեցնող և մռայլ տպավորություն ստեղծող ձայներ են վերատադրում։ Մորիսոնը բղավում է բառերը, և պատմում է մի նավի պատմություն որը ստիպված է տախտակամացիծ ջուրը իջեցնել ձիերին որպեսզի թեթևացնի բեռը։ Բառերը վերցվել են Ջիմ Մորիսոնի կողմից գրված ամենաառաջին բանաստեղծություններից մեկից, որոնք գրելու համար Ջիմին խթան է հանդիսացել մի գրքի կազմը որը նա տեսել է գրախանութում երեխա ժամանակ[2]։
Խմբի անդամ Ռեյ Մանզարեկը նշում է իր Light My Fire գրքում որ նա երբեք չի հավատացել որ Մորիսոնը երգի բառերը գրել է այդքան երիտասարդ տարիքում, նա նաև նշել է որ դրա պատճառը այն է որ բառերը չափազանց հասուն են։
Երգը շատ հաճախ միանգամից և առանց ընդմիջման փոխվել է "Moonlight Drive" երգին, կամել հակառակը, "Moonlight Drive"-ը հաջորդում է Horse Latitudes-ին ալբոմի երգերի հերթականությամբ։
Բառերը արտահայտում են Մորիսոնի հետաքրքրությունը ծովային կյանքի հանդեպ, և նույն կերպով նաև երգի վեռնագիրը Ձիու Լայնություններ (Horse Latitudes)[3]։ Երգը նաև ակնհայտ ակնարկ է իր ծովային դաստիարակության մասին։
|