«All Girls Are the Same» | ||||
---|---|---|---|---|
Juice WRLD-ի սինգլը | ||||
«Goodbye & Good Riddance» ալբոմից | ||||
Թողարկված | 13 ապրիլի, 2018 | |||
Ժանր | էմո ռեպ | |||
Տևողություն | 2:45 | |||
Լեյբլ |
| |||
Պրոդյուսեր | Nick Mira | |||
Juice WRLD-ի սինգլների ժամանակագրություն | ||||
![]() |
«All Girls Are the Same» (հայ.՝ Բոլոր աղջիկները նույնն են), ամերիկացի ռեփեր Juice WRLD-ի երգը, որը պաշտոնապես թողարկվել է որպես նրա Goodbye & Good Riddance նորամուտային ստուդիական ալբոմի առաջին սինգլ 2018 թվականի ապրիլի 13-ին՝ փետրվարին տեսահոլովակի թողարկումից հետո։ Որպես պրոդյուսեր հանդես է եկել Nick Mira-ն։ Երգը Billboard Hot 100 հիթ-շքերթում նորամուտը կատարել է 92-րդ հորիզոնականում և հասել մինչև 41-րդ հորիզոնական[1]։
Երգը պատմում է այն մասին, թե ինչպես են կանայք, որոնց հետ նախկինում հարաբերություններ է ունեցել Juice WRLD-ը, կոտրել նրա սիրտը իրենց ստով, և որ այժմ նա խմում է թունդ խմիչքներ, որպեսզի հաղթահարի իր վիշտը[2]։
Պաշտոնական երաժշտական տեսահոլովակը, որը նկարահանել է ռեժիսոր Քոուլ Բեննետը, թողարկվել է 2018 թվականի փետրվարի 25-ին[3]։
Երգի պաշտոնական ռեմիքսը ձայնագրվել է ամերիկացի ռեփեր Lil Yachty-ի մասնակցությամբ, որը համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է Ինստագրամում 2018 թվականի մարտին։ Ես մեկ հատված Juice WRLD-ը հրապարակել է Ինստագրամում մայիսի 6-ին[4]։ 2018 թվականի հունիսի 25-ին, երբ Lil Yachty-ը երգը ներբեռնել է SoundCloud, այն անմիջապես ջնջվել է հեղինակային իրավունքների հետ կապված խնդիրների պատճառով։ Այնուամենայնիվ, երկրպագուներին հաջողվել է ներբեռնել այն նախքան ջնջվելը, և դրանից հետո այն հասանելի է դարձել YouTube-ում[5]։
Հիթ-շքերթներ (2018-2019) | Ամենաբարձր հորիզոնական |
---|---|
![]() |
98 |
![]() |
54 |
![]() |
3 |
![]() |
79 |
![]() |
41 |
![]() |
20 |
Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Ավստրալիա (ARIA)[6] | Platinum | 70 000^ |
Կանադա (Music Canada)[11] | 2× Platinum | 160 000^ |
Մեծ Բրիտանիա (BPI)[12] | Silver | 200 000^ |
ԱՄՆ (RIAA)[13] | 2× Platinum | 2 000 000^ |
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
|