Juice Wrld |
---|
![](https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b5/Juice_Wrld_Interview.png/250px-Juice_Wrld_Interview.png) |
Հիմնական տվյալներ |
---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Juice WRLD |
---|
Ի ծնե անուն | անգլ.՝ Jarad Anthony Higgins |
---|
Նաև հայտնի է որպես | Juice WRLD և JuiceTheKidd |
---|
Ծնվել է | դեկտեմբերի 2, 1998(1998-12-02)[1] Չիկագո[2][1][3] |
---|
Երկիր | ԱՄՆ |
---|
Մահացել է | դեկտեմբերի 8, 2019(2019-12-08)[4][5][6][…] (21 տարեկան) Օուկ Լոուն, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ[7][2] |
---|
Ժանրեր | հիփ հոփ[8], Թրեպ երաժշտություն[9], էմո ռեփ[10], SoundCloud rap[11], ալտերնատիվ ռոք, փոփ-ռեփ և ալտերնատիվ հիփ հոփ |
---|
Մասնագիտություն | ռեփեր, երգիչ և երգերի հեղինակ |
---|
Գործիքներ | վոկալ |
---|
Լեյբլ | Interscope Records[12], Grade A? և Polydor Records[13] |
---|
Կրթություն | Homewood-Flossmoor High School? |
---|
Պարգևներ | |
---|
Կայք | juicewrld999.com |
---|
Juice Wrld Վիքիպահեստում |
Ջարեդ Էնթոնի Հիգինս (անգլ.՝ Jarad Anthony Higgins, դեկտեմբերի 2, 1998(1998-12-02)[1], Չիկագո[2][1][3] - դեկտեմբերի 8, 2019(2019-12-08)[4][5][6][…], Օուկ Լոուն, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ[7][2]), առավել հայտնի է Juice Wrld (ընթերցվում է Ջուս Ուորլդ) բեմական անվամբ, ամերիկացի ռեփ կատարող և երաժշտական պրոդյուսեր։ Ջարեդը իր երգերը սկսել է հրապարակել 2015 թվականին՝ SoundCloud սոցիալական ցանցում։ Նա առավել հայտնի է իր՝ «All Girls Are the Same», «Lucid Dreams» և «Legends» երգերով[14]։ Նրա դեբյուտային՝ «Goodbye & Good Riddance» ստուդիական ալբոմը թողարկվել է 2018 թվականի մայիսի 23-ին։ Billboard 200 չարթում ալբոմը բարձրացել է 4-րդ հորիզոնական, իսկ նրա դեբյուտային՝ «All Girls Are the Same» և «Lucid Dreams» սինգլները հայտնվել են Billboard Hot 100 չարթի 41-րդ և 2-րդ հորիզոնականներում։
Վաղ տարիներ
Ծնվել է 1998 թվականի դեկտեմբերի 2-ին՝ Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում։ Ավելի ուշ տեղափոխվել է Հոմվուդ գյուղ և սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։ Հիգինսի ծնողները բաժանվել են, երբ նա երեք տարեկան էր[15], հայրը հեռացել էր՝ թողնելով մորը երեխայի հետ։ Մայրը բավականին կրոնական և պահպանողական մարդ էր, ուստի Ջարեդին արգելում էր հիփ հոփ լսել։ Ջարեդը մեծանում էր տեսախաղեր խաղալով, լսելով և հետաքրքրվելով ռոք և փոփ երաժշտությամբ։
Դեռ դպրոցական տարիներից Ջարեդը մոլի թմրամոլ էր։ Վեցերորդ դասարանից նա սկսել է «Լին» (կոդեին) խմել, իսկ 2013 թվականին պերկոսետ և քսանակս էր օգտագործում։ Առողջական խնդիրներ ունենալու պատճառով նա ստիպված էր դպրոցի ուսուցման վերջին տարում հեռանալ այնտեղից և միայն կանեփ ծխել[16]։
Իր մորից ոգեշնչվելով նա դաշնամուր, որից հետո կիթառ և հարվածային գործիքներ նվագել սովորեց։ Հագինսը՝ ավագ դպրոցի երկրորդ կիսամյակում, սկսեց ռեփին ավելի լուրջ վերաբերվել[17][18]։